Ապենդիքսը (կույր աղիքի որդանման ելունը, որը ժողովրդական խոսքում հաճախ պարզապես «կույր աղիք» են անվանում) փոքր, մատի ձև ունեցող պարկ է, որը միացած է աղիքին՝ որովայնի ստորին աջ հատվածում։ Ապենդիցիտը (կույր աղիքի բորբոքումը) դրա այտուցվելն ու վարակվելն է, հաճախ այն պատճառով, որ ինչ-որ բան, օրինակ՝ կոշտ կղանքի փոքր կտորը, փակում է դրա բացվածքը։
Դա որովայնի հանկարծակի ցավի ամենատարածված պատճառն է, որը վիրահատություն է պահանջում։ Այն կարող է լինել ցանկացած տարիքում, բայց ամենից հաճախ լինում է 10 տարեկանից բարձր երեխաների և երիտասարդների մոտ, իսկ 12 ամսականից փոքր նորածինների մոտ հազվադեպ է։
Ապենդիցիտը շտապ բժշկական վիճակ է․ առանց բուժման ապենդիքսը կարող է պատռվել, ինչը կարող է հանգեցնել որովայնի ներսում լուրջ վարակի։ Արագ բուժման դեպքում մարդկանց մեծ մասը լիովին ապաքինվում է, իսկ առողջ մնալու համար ապենդիքսը ձեզ պետք չէ։

